Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Տեղեկությունը հայտարարողն ամեն ինչ խառնում է իրար՝ սկսած նրանից, որ ORSIS-ի մայր ընկերությունը և հայաստանյան ներկայացուցչությունը տարբեր իրավական կառույցներ են, վերջացրած նրանով, որ բողոքի նոտաները, որպես կանոն, այդպիսին չեն լինում. բողոքի նոտայում չեն խնդրում իրավիճակը հանգուցալուծել և հասկանալ իրավիճակի մանրամասները: Այս մասին Yerkir.am-ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պարզաբանելով ռուսական լրատվամիջոցների լուրը ՌԴ մտադրության մասին՝ ՀՀ-ին բողոքի նոտա հղել զենքի տենդերի խափանման պատճառով:
«Ցավոք, ORSIS-ի թեման տարատեսակ անանուն աղբյուրների և այլ անհասկանալի մղումների պատճառով ի սկզբանե սխալ ուղղությամբ գնաց, և այն հայտարարությունը, որ քրեական գործ է հարուցված, պարզվեց՝ լրիվ այլ իրավական գործընթաց է տեղի ունենում: Եվ ցավում եմ, որ այսօր էլ շահարկվում է այդ թեման՝ նույն անանուն աղբյուրների անհասկանալի բացատրություններով»,- ասաց նա:
Քանի դեռ գնում է իրավական գործընթաց, Արծրուն Հովհաննիսյանը զերծ մնաց կոնկրետ գնահատականներ տալուց, թե իրականում ինչ է եղել, ինչ հանգուցալուծում և ինչ պաշտոնական դիրքորոշումներ կան:
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանը մտադիր է Հայաստանին բողոքի նոտա կներկայացնել զենքի տենդերի խափանման պատճառով, որին մասնակցում էր ռուսաստանյան ORSIS ընկերությունը (ներառված է «Պրոմտեխնոլոգիաներ» խմբում): Այս մասին ասվում է փաստաթղթում, որի պատճենը ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալության տրամադրության տակ է: