|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գույքահարկի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Պատասխանատուները զեկուցել են, որ արդեն իսկ գնահատվել են հանրապետությունում առկա բոլոր տեսակի անշարժ գույքերն ըստ տեսակների: Դրանց թիվն, ընդհանուր առմամբ, կազմում է 1 մլն 279 հազար: Ըստ այդմ, ներկայացվել են նոր համակարգով տարբեր գոտիներում նախատեսվող գույքահարկի տեսակները, որոնց նպատակն է՝ բարձրացնել հարկման հասցեականությունը: Արդյունքում ակնկալվում է հանրապետությունում ներդնել անշարժ գույքի միասնական և արդյունավետ գնահատման ու հարկման համակարգ: