Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Կառավարության նիստի վաղվա օրակարգում ներառված է «Հարկերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը, որը կառավարության հաստատմանը ներկայացնելուց հետո պետք է ուղարկվի ԱԺ:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածով հաստատված ցանկի 13-րդ կետով նախատեսված գործունեության տեսակն իրականացնող անհատ ձեռնարկատերերը կարող են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում՝ անկախ տվյալ տարվա որևէ ժամանակահատվածի համար արտոնագրային վճար վճարող համարվելու հանգամանքից:
Նախագծի ներկայացումը պայմանավորված է զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերին ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ:
Ներկայումս, «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը չօգտագործող և զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը հանդիսանում են արտոնագրային վճար վճարողներ:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ կարող են համարվել նաև «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածով հաստատված ցանկի 13-րդ կետով նախատեսված` զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը:
Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է փոքր և միջին ձեռնարկատիրության համար բարենպաստ հարկային միջավայրի ստեղծմանը: