Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մրգաշատ գյուղի մոտ են հավաքվել Արմավիրի մարզի մի քանի տասնյակ բնակավայրերի անասնապահները և սպառնում են փակել Արմավիր-Երևան ճանապարհը: Այս մասին տեղեկացնում է Yerkir.am-ը:
Անասնապահները դժգոհ են այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։
«Գյուղացին էլ մարդ ա, օրենք հանելուց առաջ, մի էդ մարդկանց կարծիքն էլ լսեն: Ո՞վ ա էդ օրենքը ընդունել իրան ենք ուզում տեսնենք, պարզաբանում ստանանք: Թող գան մեզ բոյնիների տեղը ցույց տան, պայմանները տեսնենք: Իրանք էլ չեն հասկանում ինչ են անում»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
«Ու՞ր է մեր դեպուտատը, որ 5-6 միլիոն փող են ստանում, գյուղացուն էլ մտցնում են տուպիկ: Ինչ որ կարգեր են սահմանել: Եթե 3-րդ կարգի միս է՝ վառում են, 2-րդ կարգ է՝ գազանանոց են ուղարկում: Բա ես ի՞նչ իմանամ, ինչ օյին կխաղան մեր գլխին: Էլի տուժողն ո՞վ ա՝ գյուղացին»,- հավելեց մեկ այլ անասնապահ:
«Թազա բիսնեսի ձև է, ստիպում են, ասում են՝ պիտի դու անասունը պահես, տաս մեզի: Ես իմ չարչարանքով պահած ապրանքը ում ուզեմ, երբ ուզեմ կծախեմ: Ավտոյին փող տուր, տար, խաբեն: Տավարը մտավ սպանդանոց՝ ես ինչ իմանամ՝ ինչ տվին ինձի»,- նշեց բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից:
«Սպանդանոցը Մասիս քաղաքում է, ես անճար գյուղացի եմ, ոնց տանեմ հանեմ Մասիս: Էն ժամանակ գալիս էին դռնից տանում էին, փողը կանխիկ տալիս: 7 ամիս դաշտում քնում եմ, որ մի քանի կոպեկ աշխատեմ, հիմա ի՞նչ, ես չարչարվեմ, օգտունը սպանդանոցը տանի»,- փաստեց անասնապահներից մեկը:
Մարդիկ համոզված են այս ամենի արդյունքում մսի գինը մոտ 10 տոկոս կթանկանա: