կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-07 09:40
Հասարակություն

Երևանում Ռովշան Լենքորանսկուն զրկել են «օրենքով գողի» տիտղոսից

Երևանում Ռովշան Լենքորանսկուն զրկել են «օրենքով գողի» տիտղոսից

Արդեն հայտնել ենք, որ երեկ Հայաստանում մեկնարկել է «օրենքով գողերի» պատմական մեծ հավաք:

 

Росбалт-ին  իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ, ընդհանուր առմամբ, Երևան է ժամանել ավելի քան 100` առավել ազդեցիկ «օրենքով գող»:

 

Սկզբում նրանք խորհրդակցություններ են անցկացրել միմյանց հետ, իսկ հետո ողջ կազմով հավաքվել հունվարի 6-ին:

 

Հավաքի մասնակիցներն առաջին հերթին քննարկել են 2008-ից մեծ թվով «օրենքով գողերի» հայտնվելու փաստը: Շաքրոյի կարծիքով՝ այդ տարվանից տիտղոսների շնորհումը կատարվել է առանց անհրաժեշտ ընթացակարգերի պահպանման, երբեմն «ընտանիքին» միանալ ցանկացողների թեկնածությունների ոչ պատշաճ ուսումնասիրմամբ: Դրան համաձայնել են հավաքի մասնակիցները՝ հաշվելով, որ 2008-ից ի վեր գողական տիտղոսներ է ստացել 240-250 մարդ:

 

Հավաքում որոշում է ընդունվել, որ 2008-ից «թագադրվածները» գտնվում են հարցականի տակ, այսինքն՝ նրանք այլևս ոչ թե «օրենքով գողեր» են, այլ «ձգտողներ»:Բացի այդ` հավաքի ժամանակ տիտղոսներից զրկվել են Ռովշան Ջանիևը (Ռովշան Լենքորանսկին) և Ջեմալ Միքելաձեն (Ջեմո):