|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար ՊՍԺ-ն սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Էվիան»-ի նկատմամբ: Հանդիպման 89-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Բլես Մատուիդին: Եվ այսպես` հաջորդ 35-րդ տուրում «Սոշո»-ին հաղթելու դեպքում փարիզցիները առաջնության ավարտից 3 տուր առաջ կհռչակվեն երկրի չեմպիոն:
Մյուս խաղում Լիոնի «Օլիմպիկ»-ը հյուրընկալվեց «Թուլուզ»-ին: Այս խաղում թիմերն այդպես էլ չպարզեցին հաղթողին: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով: Այս խաղից հետո լիոնցիները, եզրափակելով հնգյակը, միավորների քանակը հասցրեցին 55-ի: