|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ԱԳՆ-ում փոփոխություններ են սպասվում։ Դեսպաններ են փոխվում, ԱԳ նախարարի տեղակալներից առայժմ միայն Արմեն Պապիկյանն է նշանակվել Ավստրիայում ՀՀ դեսպան։
Կարեն Նազարյանը, Աշոտ Հովակիմյանը սպասում են, Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվում է ԱԺ, Շավարշ Քոչարյանին թոշակի են ուղարկում, հնարավոր է նախարարի խորհրդական նշանակեն։ Մոտ ժամանակներս ԱԳ փոխնախարար կնշանակվի Շվեդիայում եւ Ֆինլանդիայում դեսպան Արտակ Ապիտոնյանը, ով 2009-2013 թթ․ եղել է ՀՀ նախագահի արտաքին կապերի վարչության պետը։
Դանիայում եւ Նորվեգիայում դեսպան Ալեքսանդր Արզումանյանը կհամատեղի եւս 2 երկրի դեսպանի աշխատանքը»: