|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքը Ռուսաստանի միջնորդությամբ շարունակվելու է:
«Շարունակելու ենք մեր միջնորդական ջանքերը»,- Պեսկովի խոսքերն է փոխանցել «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Հիշեցնենք, որ երեկ Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում, որի արդյունքներով հայտարարություն է ընդունվել: Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչ բոլոր հարցերի շուրջ է հաջողվել պայմանավորվել, որոշ բաներ հանվել են նախօրոք մասնագետների կողմից մշակված հայտարարության տեքստից: ՌԴ նախագահը, սակայն, հրաժարվել է բարձրաձայնել, թե կոնկրետ որ հարցերի շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել: Նա նշել է, որ դրանք կողմերի համար նուրբ և զգայուն հարցեր են, որոնք պետք է քննարկվեն փակ ռեժիմով: