|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր կառավարության նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց որոշման փոփոխություն: Նախարարը նշեց, որ զինվորական ծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի ու հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկա-սոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չէին ճանաչվում, գործող օրենսդրության համաձայն չէին օգտվում պետությունից երաշխավորված անվճար ու արտոնյալ պայմաններում բժշկական օգնությունից և սպասարկումից: Սա պայմանավորված էր այն հանգամանքով, որ զորացրման պատճառները համապատասխանում էին ԲՍՓ չափորոշիչներին, որոնցով հաշմանդամ էին ճանաչվում:
«Այս վիճակը դժգոհություն էր առաջացրել այդ անձանց շրջանում, ովքեր հիվանդության, խեղման կամ վնասվածքի պատճառով զորացրվել են, բայց չեն կարողանում օգտվել այդ բժշկական օգնությունից, և նախագծով առաջարկվում է, որ այն անձինք, ովքեր ԲՍՓ արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, իրավասու մարմինների կողմից կազմված վերականգնողական ծրագրերի շրջանակներում նրանց տրամադրվի անվճար բժշկական օգնություն և սպասարկում: Մեր գնահատմամբ` տարեկան շուրջ 70-80 անձ կարող է օգտվել այս ծրագրից»,- ասաց Արտեմ Ասատրյանը: