Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հրաման տալու ամերիկյան զորքերը դուրս բերելու Հարավային Կորեայից եւ Ճապոնիայից, եթե Սեուլը եւ Տոկիոն չհամաձայնվեն բարձրացնելու դրանց տեղաբաշխման համար վճարը՝ Սպիտակ տան տիրոջ պահանջներին համապատասխան: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Այս նախազգուշացմամբ հանդես է եկել ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի նախկին օգնական Ջոն Բոլթոնը հուլիսի 9-ին ճապոնական «Սանկեյ» թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ի տարբերություն ԱՄՆ-ի բոլոր նախկին նախագահների,- ասել է նա,- Թրամփն իրոք կարող Է զորքերի դուրսբերման որոշում կայացնել: Վճարի բարձրացման մասին նրա պահանջներն անհրաժեշտ է ընկալել ավելի լուրջ»: Բոլթոնի կարծիքով՝ Թրամփը մեծ հավանականությամբ կարող է հրաման տալ ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին ոչ թե Ճապոնիայից, այլ Հարավային Կորեայից, որի հետ այժմ շատ դժվարին բանակցություններ են ընթանում դրանց տեղաբաշխման համար Սելուի վճարի ավելացման շուրջը: Իր ավելի վաղ հրապարակված հուշերում նախագահի նախկին օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն անցյալ տարի Ճապոնիայից պահանջել է երկրում ամերիկյան ռազմակայանները պահելու համար տարեկան տրամադրել 8 միլիարդ դոլար՝ 4,3 անգամ ավելի, քան այժմ:
Թրամփն, ասված Է գրքում, իր օգնականին կարգադրել է սպառնալ Ճապոնիայից ամերիկյան զորքերի լիակատար դուրսբերմամբ, եթե նա հրաժարվի ավելացնել ռազմակայանները պահելու իր ծախսերը: Բոլթոնն ազգային անվտանգության հացերով օգնականի պաշտոնից հեռացվել է անցյալ տարվա սեպտեմբերին: Նրա հուշերը, որոնք Թրամփի գործունեության խիստ բացասական գնահատականներ են բովանդակում, հրապարակվել են այս տարվա հունիսին: