կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-13 15:58
Հասարակություն

ՈՒՂԻՂ. Եղվարդի ծննդատունը փակվում է. աշխատակիցները բողոքում են

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ծննդատունը լուծարվում է, այդ պատճառով այսօր՝ հունվարի 13-ին, բուժաշխատողները բողոքի ակցիա են իրականացնում. հայտնում է News.am

Լրագրողների հետ զրույցում աշխատակիցներից մեկն ասաց, որ իրենք մեկ տարի է, որ տեղափովել են այդ բաժանմունք, արդեն ծննդատանն ունեն լավ մասնագետներ.

«Պետք է ծննդկան գար մի քանի օր առաջ գիշերը՝ 23։00-ի սահմաններով, սպասել ենք, սակայն չի եկել, վերջում պարզվել է, որ մեր ծննդատունը փակվում է, այդ պատճառով չի եկել։ Մենք 17 ծնունդով ավելացրել ենք թիվը։ Ունենք լավ մասնագետներ, հերթապահություն ունենք։ 136 ծնունդ ենք ունեցել 2019-ին, բայց պետք է ունենայինք 150 ծնունդ»։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետեւանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։

Նշենք, որ մի քանի օր առաջ բողոքի ակցիա էր իրականացվում նաեւ Մարալիկում, այդ խնդրի պատճառով։