|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ինչպես հաղորդում է Yerkir.am-ի թղթակիցը Արցախից, Ստեփանակերտի երրորդ ընտրատարածքի ութերորդ ընտրատեղամաս է ժամանել ԼՂՀ վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ կատարելու իր քաղաքացիական պարտքը:
Մեր թղթակցի հաղորդմամբ՝ Հարությունյանի հեռանալուց րոպեներ հետո ընտրատեղամաս են ժամանել մեծ թվով ընտրողներ՝ միկրոավտոբուսներով:
Ընտրատեղամասի նախագահ Ռենե Ներսիսյանի հաղորդմամբ՝ մարդկային նման կուտակումներն աննախադեպ են, սակայն անհարմարություններ ամեն դեպքում չեն առաջացնում, և իրենք շարունակում են իրենց բնականոն աշխատանքը: