Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հայտարարել է, որ հրաժարական չի տա և երկրում ստեղծված իրադրությունը կարգավորելու համար կոչ է արել նստել բանակցային սեղանի շուրջ:
Հիշեցնենք, որ ընդդիմության շուրջ հազար կողմնակիցներ հունվարի 9-ին պաշարել են նախագահական պալատն Աբխազիայում, կոտրել շենքի ճակատային մասի դռներն ու ներխուժել ներս, բախումներ են տեղի ունեցել։ Ըստ հաղորդագրությունների՝ նախագահը նախագահական նստավայրում չէ։
Ընդդիմության գլխավոր պահանջը 2019 թ-ի սեպտեմբերի 8-ի նախագահական ընտրությունների արդյունքները ոչ լեգիտիմ ճանաչելն է, երբ նախագահ էր ընտրվել Ռաուլ Հաջիմբան։
Ընդդիմության գլխավոր փաստարկն այն է, որ Հաջիմբան երկրորդ փուլում ավելի շատ ձայն է հավաքել, սակայն, այնուամենայնիվ, միայն ձայների ընդամենը 47 տոկոսն այն դեպքում, երբ ըստ օրենքի, անհրաժեշտ էր բոլոր քվեարկածների 50+1 ձայնը։
Ընդդիմությունը պահանջում է նոր ընտրություններ նշանակել։ Այս հարցով վերջնական որոշումը պետք է ընդունվեր հունվարի 9-ին Գերագույն դատարանի վճռաբեկ ատյանի նիստում։ Այդ նիստն էլ հենց դարձել է նախագահական պալատի գրոհի հիմնական պատճառը։
Սակայն նիստը չեղարկվել էր այն բանից հետո, երբ դատարանն ընդդիմության պահանջով դատավորներից մեկին՝ Ռոման Կվարչիային, բացարկ էր հայտնել։ Ընդդիմությունը նրան շահագրգռված անձ էր համարել, քանի որ նրա թեկնածությունը մյուս դատավորների թվում առաջարկել էր նախագահը։