| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Աբխազիայի խորհրդարանն այսօր ընդունել է երկրի արդեն նախկին նախագահ Ռաուլ Հաջիմբայի հրաժարականը: Հաջիմբայի հետ միասին իր պաշտոնին հրաժեշտ կտա նաև փոխնախագահ Ասլան Բարցիցը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Հրաժարականին կողմ է քվեարկել 34 ներկա պագտամավորից 32-ը:
«Ըստ Աբխազիայի Հանրապետության Սահմանադրության, քանի որ Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հրաժարականի դիմում էր ներկայացրել, հանուն Աբխազիայի Հանրապետությունում խաղաղության և կայունության հաստատման, համազգային համաձայնության, հայտարարում եմ փոխնախագահի լիազորությունները դադարեցնելու մասին»,- նշվում է հանրապետության նախագահի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ:
Խորհրդարանը երկրի վարչապետ Վալերի Բգանբային նշանակել է երկրի նախագահ, որին կողմ են քվեարկել բոլոր 34 պատգամավորները:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Աբխազիայում ցույցեր էին տեղի ունենում՝ նոր ընտրություններ անցկացնելու պահանջով: Ցուցարարները նույնիսկ ներխուժել էին նախագահական նստավայր: Ստեղծված իրավիճակում Հաջիմբան հրաժարական տվեց: