Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան մտադիր է երկրի նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբին նշանակել վարչապետ։ Այս մասին նախագահը հայտարարել է Սուխումում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ. հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Նորընտիր նախագահն ընգծել է նախ և առաջ կառավարություն կազմելու անհրաժեշտությունը, դրանից հետո մնացած խնդիրների լուծմանն անցնելու պատրաստակամությունը. հայտնում է Yerkir.am-ը։
Անկվաբը երկիրը ղեկավարել էր 2011-2014 թթ., սակայն ընդդիմության ճնշման տակ, որը ղեկավարում էր հետագայում նախագահ դարձած Ռաուլ Հաջիմբան, հրաժարական տվեց։
Աբխազիայում կրկնընտրությունները տեղի էին ունեցել մարտի 22-ին։ 2020 թ. հունվարին նախագահ Հաջիմբան հրաժարական էր տվել ընդդիմության ցույցերի ճնշման տակ։ Ընդդիմությունը բողոքում էր ընդդիմադիր գործիչ Ալխաս Կվիցինիի գործով դատական որոշման դեմ, որը 2019 թ. ընտրություններում պարտություն էր կրել։ Աբխազիայի Բարձրագույն դատարանը չեղյալ էր հայտարարել է 2019 թ. ընտրությունների արդյունքները։