|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անհրաժեշտ է բաժանել մի քանի գերատեսչությունների: Երեկ այսպիսի հայտարարություն է արել «Լելո» շարժման քաղխորհրդի անդամ Մեդեա Մետրևելին. ըստ yerkir.am-ի՝ հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
«Տագնապեցնում է այն, որ կառավարությունը չունի մեր երկրի մշակույթի և ստեղծագործական ինդուստրիայի զարգացման որևէ տեսլական»,- ասել է նա:
Մետրևելին ընդգծել է վրացական մշակույթի կարևորությունը՝ որպես քաղաքական և տնտեսական գործիքի, նաև հայտարարել, որ 2018-ի բարեփոխմամբ, որով կրթության և գիտության ու մշակույթի նախարարությունները միավորվեցին, ցավոտ հարված է հասցվել մշակույթին:
Հարկ է նշել, որ տարբեր նախարարություններ մեկում միավորելու առիթով քննադատություններ շատ են հնչել Վրաստանում, ընդ որում՝ բյուջեի՝ ակնկալվելիք զգալի տնտեսում դրան չի հետևել: