Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ձայն տվեց Նիկոլ Փաշինյանին՝ իրենց ընդունած որոշումները հրապարակելու համար, որպեսզի հետո փաստաթղթերի ստորագրություն լինի՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ համաձայնության են եկել ԵԱՏՄ կոլեգիայի կազմի վերաբերյալ, շնորհավորեց հաստատված նախագահ Մյասնիկովիչին և փորձեց խոսքը փոխանցել Տիգրան Սարգսյանին։ Բայց այդ պահին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չհամբերեց և կոպտորեն ընդհատեց ՀՀ վարչապետին՝ նշելով, որ պետք է հաստատել ղեկավարին՝ Միխայիլ Վլադիմիրովիչին։
Փաշինյանը տարակուսեց՝ բայց չէ՞ որ արդեն հաստատել են։
Լուկաշենկոն հակադարձեց՝ միգուցե հարցեր լինեն մարդուն։
Հարցեր, իհարկե, չկային, բայց խոսքը փոխանցվեց ոչ թե Տիգրան Սարգսյանին, այլ Վլադիմիր Պուտինին։
Մանրամասն՝ տեսանյութում․