|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ թեթև վիճել են գազի գնագոյացումը քննարկելու ժամանակ. հայտնում է Интерфакс-ը:
Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել բելառուս սպառողների համար գործող պայմաններին` վառելիքը արժե 130 դոլար` 1000 խորանարդի համար, իսկ ռուս սպառողների համար` 70 դոլար:
Պուտինն ի պատասխան ասել է, որ եթե Բելառուսի համար գործեր շուկայական գին, ապա գազը կարժենար 1000 խորանարդի համար 200 դոլար, ոչ թե` 130: Այնուհետև նա առաջարկել է քննարկել այդ հարցն ավելի ուշ` փակ ռեժիմով: