կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-17 10:31
Հասարակություն

ՀՀ ՊՆ ՌՀ-ի թանգարանում ցուցադրվում է Արծրուն Հովհաննիսյանի պատրաստած զենքը

ՀՀ ՊՆ ՌՀ-ի թանգարանում ցուցադրվում է Արծրուն Հովհաննիսյանի պատրաստած զենքը

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի թանգարանում ցուադրվում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի ինքնաշեն զենքը. այս մասին, ըստ Yerkir.am-ի, գրել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Ջորջ Տաբակյանը և տեղադրել զենքի լուսանկարը:

Ինքնաշեն զենքը ՀՀ ՊՆ ՌՀ-ում սովորելու տարիներին նախագծել և պատրաստել է Արծրուն Հովհաննիսյանը, ինչի պատճառով էլ այն հանձնվել է Վազգեն Սարգսյանի անվան ՌՀ:

«Սա նախ և առաջ հենց Համալսարանի պատմությունն է», - նշել է Ա. Հովհաննիսյանն՝ ավելացնելով, որ այն իրականում իր միակ նախագիծը չի եղել, եղել են նաև ատրճանակ ռեվոլվեր և ևս մեկ զենք, սակայն դրանք մինչև վերջ կյանքի չեն կոչվել:

Կրակե՞լ է իր պատրաստած զենքով՝ հարցին ի պատասխան՝ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նշել է, որ զենքը կրակում է ու միայն ավտոմատ. «Կրակել եմ մի հիսուն անգամ, բայց միայն ավտոմատ: Ուղղակի հուսալի չէ», - փաստել է Արծրուն Հովհաննիսյանը: