կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-10 14:50
Մշակույթ

Թութունջյանի աշխարհահռչակ գործը ցուցադրվում է Երևանում

Թութունջյանի աշխարհահռչակ գործը ցուցադրվում է Երևանում

Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ցուցասրահում կբացվի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես: Առաջին անգամ կներկայացվի Լևոն Թութունջյանի` 1930-ականներին ստեղծված` Հայոց ցեղասպանությանը նվիրված գեղանկարը՝ «Դեղին դիմակ» աշխարհահռչակ ստեղծագործությունը:

 

Ներկայացված են լինելու նաև մեր հանրահայտ նկարչների` Երվանդ Քոչար, Սարգիս Մուրադյան, Վարուժան Վարդանյան, Մինաս Ավետիսյան, Ֆելիքս Եղիազարյան, Սեյրան Խաթլամաջյան, Զոհրաբ Միրզոյան, Խաչատուր Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան, Վարդիթեր Կարապետյան, Ներսես Մելիքյան, Էդուարդ Արծրունյան, Գայանե Խաչատուրյան, Արա Հայթայան, Վլադիմիրը (Օհան) Պետրոսյան, Ռոբերտ Էլիբեկյան, Աշոտ Հովհաննիսյան, բացառիկ ստեղծագործություններ: