կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-10 11:09
Հասարակություն

Երբ գաղափարները բիզնես են դառնում. ՀՅԴ ԱԵՄ

Երբ գաղափարները բիզնես են դառնում. ՀՅԴ ԱԵՄ

Այսօր Արցախի պետական համալսարանի մուտքի տեղի է ունեցել «My Coffee» սրճատան բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, «Վերելք» բիզնես ճամբարի մասնակիցներ և հաղթողներ, ուսանողներ և դասախոսներ:

Բացմանը ելույթ ունեցավ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը, ներկաներին պատմեց ծրագրի իրականացման գաղափարի և ընթացքի մասին, ինչպես նաև շնորհավորեց հիմնադիրներին՝ փայլուն արդյունքի հասնելու համար:

«Այստեղ ներկա գտնվելով՝ բոլորս ականատեսն ենք ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախանշած արդյունքների իրականացմանը: ՀՅԴ Արցախի երիտասարդական միության «Վերելք» բիզնես ճամբարի նպատակը Արցախի երիտասարդների գաղափարների կյանքի կոչումն էր, նոր աշխատատեղերի բացումը, երիտասարդներին իրենց հողին կապելը», — իր խոսքում նշել է Վահագն Խաչատրյանը:

Ծրագրի մասնակիցներից ու հաղթողներից ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ Տիրուհի Գասպարյանը, ով արդեն կյանքի է կոչել իր նախագիծը, շնորհավորեց Աննային ու Կարինային գաղափարի կյանքի կոչման համար և նրանց մաղթեց հաջողություններ գործարար ոլորտում:

«Ուրախ ենք, որ ՀՅԴ ԱԵՄ-ի հովանավորությամբ Արցախում երիտասարդները կարողանում են սեփական գաղափարները կյանքի կոչել»,-ասել է նա: