Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքական ու ադրբեջանական մամուլի շատ սյունակագիրներ հիասթափված են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ավելին` նրան համարում են հակասական հայտարարություններ անող առաջնորդ. Yerkir.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը` նշելով, որ այդ լրատվամիջոցներում հաճախ է շեշտվում այն հանգամանքը, որ դա ժամանակավոր է, ու Հայաստանում հնարավոր է նոր իշխանափոխություն:
Պատասխանելով հարցին, թե հայաստանյան նոր իշխանություններին հաջողվե՞լ է օրակարգում պահել Հայոց ցեղասպանության հարցը, մեր զրուցակիցը նշեց. «Թուրքական իշխանության վերնախավում համամիտ են այն հիմնական թեզին, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում շատ ժողովուրդներ, այդ թվում` հայեր, կապված պատերազմական ծանր պայմանների հետ, զոհվել են: Ինչ վերաբերում է միջազգային հարթակում այլ երկրների կողմից հարցին անդրադառնալուն, ապա դրանք այն երկրներն են, որոնք կոնկրետ խնդիր ունեն Թուրքիայի հետ, և Հայոց ցեղասպանության հարցը մահակի դեր է կատարում նրանց համար»:
Հարցին` նոր կառավարիչները կարողանո՞ւմ են միջազգային օրակարգում պահել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդիրը, թուրքագետը դրական պատասխան տվեց` ասելով, որ Փաշինյանի ղեկավարությունը շարունակում է քաղաքական նույն ուղեգիծը Ցեղասպանության հարցում: «Պատահական չէ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, որ ՀՅԴ-ի գաղափարները շատ կարևոր են Փաշինյանի իշխանության համար, որոնցից մեկն էլ Ցեղասպանության հարցի ճանաչման առաջնահերթությունն է: Պետք է կրկին հիշատակել այն հանգամանքը, որ թուրքական իշխանությունները Փաշինյանից նույնպես հիասթափված են` նրան համարելով նախկին իշխանությունների շարունակող»,- ընդգծեց Խուդավերդյանը: