կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-04 16:44
Առանց Կատեգորիա

Կենտրոնում համայնքային հողեր չկա՞ն. Դավիթ Խաժակյանը լուսանկարներ է հրապարակել

Կենտրոնում համայնքային հողեր չկա՞ն. Դավիթ Խաժակյանը լուսանկարներ է հրապարակել

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում, Yerkir.am-ի հաղորդմամբ, գրառում է կատարել՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատշաճ շահագրգռություն չի ցուցաբերել Աբու Դաբիի թագաժառանգի առաջարկին:

«Օրերս Գագիկ Ծառուկյանի կողմից տեղեկություն հրապարակվեց առ այն, որ քաղաքապետ Մարությանը պատշաճ շահագրգռվածություն չի ցուցաբերել Աբու Դաբիի թագաժառանգի առաջարկին՝ ներդրում իրականացնելու կենտրոնում կառուցապատման տեսքով։ Մասնավորապես երկուստեք հաստատվեց, որ քաղաքապետը նշել է, թե կենտրոնում հողատարածք չկա, որը կարող է տրամադրել քաղաքապետարանը այդ կառուցապատման համար և որ պոտենցյալ ներդրողները պետք է դիմեն մասնավոր հողատարածքների համար։

Կենտրոնում համայնքային հողեր չկա՞ն․․․

Այժմ հրապարակում եմ քաղաքապետարանի կողմից աճուրդի հանվող 1․535 ք․մ․ հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար նախատեսված հողատարածքը, որի վրա կարելի է դիտարկել թագաժառանգի կողմից առաջարկվող շինությունների կառուցումը։ Այն կենտրոնում է, երրորդ գոտում և գուցե թագաժառանը դեմ չլիներ այստեղ հիվանդանոց կառուցել։

Կարծում եմ իրավիճակի հարթման համար թագաժառանգի ներկայացուցիչները կարող են վերադառնալ և քննարկել այս տարածքում շինարարության իրականացման նպատակահարմարությունը, եթե իհարկե այլ գործարքի դիմաց այս տարածքի օտարումը նախատեսված չէ»,- նշել է Խաժակյանը: