|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Այսօր ես ստացել եմ քաղաքապետի կարգադրությունը՝ Հայկ Մարությանին արձակուրդ տրամադրելու մասին, որով լիազորությունները վերապահվում էին նաև քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին: Ես հաղորդում եմ տվել հանցագործության մասին ու ասել եմ, որ Սարգսյանն իրավունք չուներ այդ լիազորությունն իրականացնելու, ասել եմ, որ տեղի է ունեցել պաշտոնական կեղծիք ու նոյեմբերի 4-ի այս որոշումը ստեղծվել է հետին ամսաթվով: Հիմա, իմ ձեռքի տակ է մեկ այլ փաստաթուղթ, որի հետ կապված դիմում եմ դատախազությանը: Սա նույն կարգադրությունն է, բայց ոչ՝ Հայկ Մարությանի ստորագրությամբ: Բռնվեցիք, ժողովո՛ւրդ ջան»,- Երևանի ավագանու նիստում այս մասին այսօր հայտարարեց ավագանու «Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: