|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սլովակ օրենսդիրները երկրորդ անգամ են մերժել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիան և կոչ արել երկրի կառավարությանը՝ չեզոքացնել կոնվենցիայի ընդունումը ԵՄ-ի կողմից: Այս մասին տեղեկացնում է novinite.com կայքը:
Ստամբուլյան կոնվենցիան ընդունվել է Եվրոխորհրդի կողմից 2011 թվականին և ուժի մեջ մտել 2014 թվականից: Կոնվենցիան ԵՄ-ի կողմից ստորագրվել է 2017 թվականի հունիսին: Սա իր տեսակի մեջ առաջին փաստաթուղթն է, որը ստորագրող երկրները պարտավորվում են հետևել իրավաբանորեն պարտադիր ստանդարտներին՝ սեռով պայմանավորված բռնությունները չեզոքացնելու, զոհերին պաշտպանելու և մեղավորներին պատժելու համար:
Համաձայն հիմնարար իրավունքների գործակալության 2014 թվականին անցկացված հարցումների՝ ԵՄ-ում երեք կանանցից մեկը ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնության՝ սկսած 15 տարեկանից: Կանանց 55%-ը ենթարկվել է մեկ կամ ավելի թվով սեռական բռնությունների: Ամեն 20 կանանցից մեկը բռնաբարվել է:
Սլովակիան առաջին անգամ կոնվենցիայի ընդունումը մերժել էր այս տարվա մարտին:
ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչը Սլովակիայի օրենսդիրների այսօրվա քայլը բնութագրել է որպես «քայլ հետ» և նշել, որ «Եվրոպական կառավարությունները պետք է ավելին անեն կանանց դեմ բռնությունը չեզոքացնելու համար»: