կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-07 14:13
Աշխարհ

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հուշակոթող է պղծվել

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հուշակոթող է պղծվել

Ֆրանսիայի Վիեն քաղաքում պղծել են Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողը:

Ըստ «Նոր Յառաջ»-ի՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին, սակայն դեպքի մասին ու դրա պատասխանատուների վերաբերյալ տեղեկություններ չկան:

Ֆրանսիայում հայկական միությունները համակարգող կառույցը այս մասին հայտարարություն է տարածել: «Այս արարքը կապ ունի Հայոց ցեղասպանության փաստը հերքելու՝ Անկարայի ծրագրված քաղաքականության, ինչպես նաև հասարակության մեջ ատելություն սերմանելու մոտեցումների հետ»,- նշվել է հաղորդագրության մեջ:

Հայկական կառույցը Ֆրանսիայի իշխանություններից պահանջել է արագ դատապարտել այս արարքը:

Վիենի վարչական խորհրդի անդամ Էրուան Պիենը խստորեն դատապարտել է այս հարձակումը՝ նշելով, որ ցնցված է տեղի ունեցածից:

Վիենի հայկական ընկերակցությունների համախումբն իր հերթին հայտարարություն է տարածել, որում ասվել է. «14 տարի անց (2003ի Ապրիլէն ի վեր), Հայոց Ցեղասպանութեան նահատակներուն նուիրուած Վիէնի յուշարձանը կրկին պղծած են: Արդարեւ, անոր երկու երեսները ծածկած են անարգական եւ անպատկառ արձանագրութիւններով: Վիէնի հայկական ընկերակցութիւններու համախմբումը ամենայն խստութեամբ կը դատապարտէ այս լկտի եւ զազրելի արարքը եւ որոշած է բողոք ներկայացնել: Ո՛չ ատելութիւն, ո՛չ ալ վրէժխնդրութիւն կայ հայոց սրտերուն մէջ, բայց ո՛չ ոք եւ ոչի՛նչ պիտի կարենայ կասեցնել հայոց իրաւունքի, արդարութեան եւ ճշմարտութեան պայքարը: Այս յուշարձանը պղծելով՝ հարուած հասցուցած են ո՛չ միայն 1915ի նահատակներուն, այլեւ բոլոր այն հայերու յիշատակին, որոնք Համաշխարհային զոյգ պատերազմներու ընթացքին նահատակուած են Ֆրանսայի համար, եւ որոնց յիշատակին եւս կանգնեցուած է այս յուշարձանը: Վայրագ այս արարքը, որ մաս կը կազմէ վերջին տարիներուն Ֆրանսայի մէջ արձանագրուած պղծումներու տխուր շարքի մը, մեզ կը յուշէ, թէ որքա՛ն երկար է յիշողութեան պաշտպանութեան եւ ժխտողականութեան դէմ պայքարը, եւ որ այն կը մնայ այժմէական հարց ու երկրի իշխանութիւններէն կը պահանջէ խիստ պատասխան»: