կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-20 09:46
Առանց Կատեգորիա

Ռուսական հեռուստաընկերությունները՝ «խոշորացույցի ներքո». «Փաստ»

Ռուսական հեռուստաընկերությունները՝ «խոշորացույցի ներքո». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես երեւում է, Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը շարունակում է հանգիստ չտալ որոշ ուժերի։ 

Ռուսական հեռուստաընկերությունների՝ հայկական մուլտիպլեքսում ներառված լինելու թեմայի առնչությամբ ՀՀ իշխանությունների առաջ քանիցս իրենց անհանգստությունն են բարձրաձայնել արեւմտյան գործընկերները, հատկապես ԱՄՆ-ի դեսպանատունը։

Թերթն ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ ռուսական հեռուստաընկերությունների հարցն այն աստիճան է հետաքրքրում արեւմտյան սեկտորին, որ մասնավորաբար «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին պատվիրել են իրականացնել ՀՀ մեդիայի սպառման եւ ապատեղեկատվության մակարդակի ուսումնասիրության տվյալներ։ 

Ըստ հարցման արդյունքների, Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւանում բնակչության 35,7 տոկոսի համար հեռուստատեսությունը հանդիսանում է տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրը։ Հարցման արդյունքների համաձայն, հարցվածների համապատասխանաբար 6,1 եւ 5,1 տոկոսը նախընտրում է ռուսական РТР եւ «1-ին ալիք» հեռուստաընկերությունները։ 

Այս ցուցանիշն ինքնին արտառոց չէ, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, խնդիր է դրված, որպեսզի ռուսական հեռուստաալիքները հանրության շրջանում ներկայացվեն որպես «անվստահություն» եւ «ապատեղեկատվություն» տարածող լրատվամիջոցներ։ 

Ըստ լուրերի, ռուսական ալիքների հարցը ներկայումս գտնվում է ՀՀ գործող իշխանությունների օրակարգում, սակայն խնդիրը «լուծելու» ուղիները դեռեւս չեն գտնվում, որպեսզի հնարավոր լինի գոհացնել թե՛ արեւմտյան գործընկերներին, թե՛ ռուսներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։