կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-02 13:57
Առանց Կատեգորիա

Մարտինը, հեռուստաընկերությունները, Բաշկիրովան... ուղղությունը դեպի իշխանություն

Մարտինը, հեռուստաընկերությունները, Բաշկիրովան... ուղղությունը դեպի իշխանություն

-Մարտինի համերգին չես գալիս:

-Յորգանցի:

-Վայ, լսի ինչ ես ասում, սաղ քաղաքն այդ մասին է խոսում:

-Լավ, դա ասա, որ ես էլ իմանամ, թե ինքն ով է:

-Մարտին Մկրտչյան, լավ հավեսով երգեր է երգում: Գալիս ես:

 

Ու մինչ ես մտածում էի, թե ով է Մարտինը, վերջինս լցնում էր Համալիրը: Համալիրում համերգ ունենալու համար հավանաբար պետք է բազմաթիվ ունկնդիրներ ունենաս. վերջիվերջո հո տակ տալով համերգ չես տալու, ինչ է թե անունը դուրս գա, որ համալիրում է եղել... Իսկ միգուցե արժե տակ տալ...

 

Ամբողջ օրը մտածում էի` տեսնես դահլիճը լիքն է եղել: Պարզվեց` այո: Սկսեցի նախանձել. մաքուր հայի նախանձով: Շաբաթներ առաջ Հայաստան էր եկել հայտնի դաշնակահար Ելենա Բաշկիրովան, ում համերգին աջ եւ ձախ շարքի նստատեղերից շատերն ազատ էին: Ինչու..., պարզ է, որովհետեւ Մ. Մկրտչյանի համերգը լավ PR էր արվել, իսկ դասական երաժշտության եւ ոչ մի համերգ չի գովազդվում:

 

Մեր մաեստրոներից մեկն ասում է, որ դասական երաժշտությունը չպետք է գովազդվի: Համամիտ եմ, դասական երաժշտությունը գովազդի կարիք չունի, բայց ոչ մեզ մոտ` Վենետիկում, Գերմանիայում, նաեւ Ռուսաստանում... Ինչ անենք` ասենք, որ այն չպետք է գովազդվի ու աղքատ հպարտի հոգեբանությամբ սպասենք, թե երբ է դահլիճում միայն մեկ ունկնդիր մնալու:

 

Իսկ ինչ կլինի, եթե հեռուստաընկերությունները, որոնց վիճակված է կրթադաստիարակչական դեր ստանձնել, հեռուստասերիալներից մեկի գովազդի փոխարեն անվճար դասական համերգներ գովազդեն:

 

Հնարավոր չէ՞..., հնարավոր է, ուղղակի ցանկություն է պետք` գալիք սերնդին զարգացած տեսնելու: Միգուցե նրանք լավը չի գովազդում, որպեսզի ժողովուրդը շատ չզարգանա, այսինքն` հասկանա իշխանությանը... Հավանաբար, հենց այս իսկ պատճառով էլ  շատերի գործերը «յուղած» են գնում իշխանավորների հետ:

 

Կ. Հ.