կարևոր
517 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-26 13:13
Աշխարհ

Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին

Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին

Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչն ընդունել է իր գլխավորած «Սերբական առաջադեմ կուսակցության» պարտությունը հոկտեմբերի 25-ին՝ կիրակի օրը, կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում։

Վերջին տվյալների համաձայն՝ «Ուսանողական ցուցակը» խորհրդարանում կստանա 135-140 մանդատ, իսկ Վուչիչի կուսակցությունը՝ 105։

Սերբիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը ռեկորդային բարձր է եղել։ Ժամը 18։00-ի դրությամբ, երբ ընտրատեղամասերի փակվելուն դեռ երկու ժամ էր մնացել, մասնակցության ցուցանիշը կազմել է 64,9 տոկոս։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 1992 թվականին Հարավսլավիայի փլուզումից ի վեր։

Սերբական Danas պարբերականի հաղորդմամբ՝ Վուչիչի կողմից պարտության ընդունումից հետո Բելգրադի փողոցներ են դուրս եկել քաղաքացիների բազմություններ՝ ինքնաբուխ նշելու «Ուսանողական ցուցակի» հաղթանակը։

«Ուսանողական ցուցակը» ձևավորվել է 2024 թվականի նոյեմբերին՝ Սերբիայի հյուսիսում գտնվող Նովի Սադ քաղաքում երկաթուղային կայարանի տանիքի փլուզումից հետո սկսված բողոքի ցույցերի ֆոնին։ Ողբերգության հետևանքով զոհվել էր 16 մարդ։ Քննադատները տեղի ունեցածը կապել էին կոռուպցիայի և Վուչիչի կառավարության անփութության հետ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի վերջին Վուչիչը հրաժարական էր տվել նախագահի պաշտոնից՝ հայտարարելով, որ իր կուսակցության հաղթանակի դեպքում մտադիր է ստանձնել կառավարության ղեկավարի պաշտոնը։ Նրա նախագահական երկրորդ ժամկետը պետք է ավարտվեր հաջորդ տարվա մայիսին, իսկ Սերբիայի օրենսդրությամբ նա չէր կարող առաջադրվել երրորդ ժամկետի համար։