կարևոր
511 դիտում, 39 րոպե առաջ - 2026-09-11 16:32
Աշխարհ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական կտա սեպտեմբերի վերջին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական կտա սեպտեմբերի վերջին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ հրաժարական կտա սեպտեմբերի վերջին և արտահերթ խորհրդարանական ընտրություններին կնախապատրաստվի շարքային քաղաքացու կարգավիճակում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նյու Յորքից վերադառնալուց անմիջապես հետո՝ դա կլինի սեպտեմբերի 25-ին կամ 26-ին, ես հրաժարական կտամ և նախընտրական քարոզարշավը կվարեմ որպես շարքային քաղաքացի։ Օրենքն ինձնից դա չի պահանջում, բայց դա իմ կամքն է։ Նախկինում ոչ մի նախագահ այդպես չի վարվել․ նրանք բոլորը քարոզարշավը վարել են նախագահի կամ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով, բայց ես այդպես չեմ անի։ Քարոզարշավի վերջին ամիսը ես կանցկացնեմ շարքային քաղաքացու կարգավիճակում»,- ասել է նա մամուլի ասուլիսի ընթացքում։