կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-15 14:48
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանն այսքան բզկտված չի եղել. Վազգեն Մանուկյան

2018 թվականին պոռթկացած ժողովրդի ցասումն ուներ երեք նպատակ՝ պետությունը վերադարձնել ժողովրդին, որ ժողովուրդը զգա՝ ինքն է պետության տերը, ապահովել օրինականություն և ազնվություն, և երրորդը՝ շատ կարևոր է մեր ժողովրդի համար համերաշխության ապահովումը. ըստ Yerkir.am-ի «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովում ասաց ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանը։

«Վերադարձա՞վ պետությունը ժողովրդին, ո՛չ։ Պետությունը հիմա միանձնյա է՝ մի մարդ է որոշում Հայաստանի բոլոր հարցերը։ Եթե նայենք՝ այս ճանապարհն ուր է հասցնում, ապա անմակարդակ ոչ ազգային  բռնապետությունն է: Կստացվի՞, ո՛չ, իհարկե»,-  ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանն այսքան բզկտված չի եղել։

Խոսելով Արցախյան հիմնահարցից՝ Մանուկյանը նշեց. «Բավական բարդ հարաբերություններ են Արցախի և Հայաստանի միջև։ Տպավորություն է, որ մտածում են՝ Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, մեզ համար ազատ ապրենք։ Այն նախադասությունը, որ լուծումը պետք է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և՛ Արցախին գոհացնող լինի  շատ գեղեցիկ է, որի տակ որևէ քաղաքական կամ ազգային չկա։ Պետք է համախմբվել ոչ թե անձի, ուժի շուրջը կամ՝ դեմ, պետք է համախմբվել գաղափարական հենքի վրա»։

Մանրամասն՝ տեսանյութում։