Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ինչ ասես, որ չկարդացի Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդների մասին։ Էլ՝ դաշնակ շներ, էլ՝ դավաճան տականքներ, էլ՝ ծախվածներ, էլ՝ վայնասուն բարձրացնողներ։ Մարդիկ կան, որոնց էջը՝ խորհրդային շրջանի երկաթուղային կայանների հասարակական զուգարան է հիշեցնում։
Երիտասարդներ են, աչալուրջ ու խիստ։ Կանգնած են մեր պատվախնդրության խրամատներում ու մի թիզ հող անգամ չեն ուզում զիջել ժամանակակից աշխարհի անդեմ ու անսեռ հոսանքներին։ Ի՞նչն է վատ։ Այսօր Դուք փնովում եք նրանց, բայց Ձեզ ու իմ համար են նրանք ելել պայքարի։ Թե՞ Ձեզ կարելի է քաղաքական պայքարի դուրս գալ, քայլ անել, նրանց ոչ։ Թե՞ Ձեր ոսկե հորթն ավելի կարևոր է, քան բազմահազարամյա մեր ազգն ու քաղաքակրթությունը։
Ի՞նչ են արել Ձեզ դաշնակները, որն է՞ նրանց մեղավորությունը։ Այն, որ կյանքն առանց վարդագույն ու երկնագույն ակնոցների ե՞ն տեսնում, այն, ո՞ր սիրուն վերաբերվում են որպես մարդածնության միջոցի՞, այն, որ հացի կռիվ չեն տալիս, այլ լեզվի ու պատվարժանության։ Այն որ, չնայած զինվորականներ չեն, բայց պատրաստ են մի հրամանով զինվորագրվել ու մասնակցել մարտերի, աշխարհի որ ծայրում էլ լինի՞։
Ձեր թերարժեքության բարդույթն են նրանք, Ձեր հիվանդ խիղճը։
Ձեռքներդ հեռու այս երիտասարդներից՝ ազնիվ ու իսկական, պատասխանատու ու նվիրյալ։ Արայիկները կգան ու կգնան, իսկ մեր գետը Ձեր նմանների պատճառով է, որ ծանծաղում է։ Հիմա կասեք՝ իսկ նախկինները՞։ Նրանք էլ Ձեզ պես մի բարի պտուղ չէին, նրանք էլ Ձեզ պես կկորչեն պատմության հորձանուտներում, և կմնան հերոսներն ու նահատակները, ովքեր լույս են տալիս, որ ժամանակակից աշխարհի ապազգային խավարը չտարածվի»: