Ապրիլի 26-ին ձերբակալված դաշնակցական երիտասարդներից երրորդը դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ ազատ արձակվեց
Ապրիլի 26-ին ձերբակալված դաշնակցական երիտասարդներից երրորդը դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ ազատ արձակվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Բենիկ Գալստյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին ձերբակալված դաշնակցական երիտասարդներից Գարուշ Կարապետյանը դատավոր Արուսյակ Ալեքսանյանի որոշմամբ այսօր նույնպես ազատ է արձակվել։