Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայի Իդլիբ և Հալեպ նահանգների մի քանի բնակավայրերում անցկացվել են զանգվածային ցույցեր թուրքամետ բանդաների զինյալների դեմ. ի պատասխան գրոհայինները ձերբակալել են ավելի քան 50 խաղաղ բնակչի: Այս մասին կիրակի հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, ծովակալ Ալեքսանդր Կարպովը:
«Իդլիբ քաղաքում ավելի քան 500 քաղաքացի մասնակցել է «Հայաթ Թահրիր ալ Շամ» գրոհայինների հանցավոր գործողությունների դեմ զանգվածային գործողությանը: Իդլիբ նահանգի Ջեդրայա, Բեհուն և Քանսաֆրա բնակավայրերը, ինչպես նաև Հալեպ նահանգի Սուրան և Քաֆրա բնակավայրերը զանգվածային ցույցեր են անցկացրել՝ կոչ անելով ապահովել խաղաղ բնակչության հիմնական ապրանքների մատակարարումը: Բոլոր ակցիաները դադարեցվել են պրոթուրքական խմբավորումների կողմից, որոնք առևանգել են 50 քաղաքացու»,– ասել է Կարպովը։
Նա բացատրել է, որ անօրինական զինված խմբավորումների կողմից կատարված վայրագությունների դեմ քաղաքացիական անձանց բողոքի տրամադրություններն աճում են Թուրքիայի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում՝ մարդասիրական ճգնաժամի ֆոնին: