կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-02 23:13
Քաղաքական

Հանդուրժողականության մթնոլորտին եկան փոխարինելու բաժանարար գծերը. Արա Հակոբյան

Հանդուրժողականության մթնոլորտին եկան փոխարինելու բաժանարար գծերը. Արա Հակոբյան

«Համատարած ոգևորությանը, ակնկալվող սիրո և հանդուրժողականության մթնոլորտին եկան փոխարինելու բաժանարար գծերը` սև ու սպիտակի քարոզը, և հասարակության պառակտումը»՝ այսօր «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարին  ունեցած իր ելույթում նշեց «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր անդամ Արա Հակոբյանը։ Նա փաստեց՝ իրենք գիտակցում են, որ անցած տարվա գարնանը տեղի ունեցած ժողովրդական ընդվզման ներուժը ճշմարիտ հեռանկար էր պարգևել` իրականացնելու արմատական համակարգային փոփոխություններ։ «Բայց ավաղ ականատեսը եղանք ընդամնենը առկա իշխանության ձևավորմանը», - նշեց նորաստեղծ կուսակցության ներկայացուցիչը:

Արա Հակոբյանը մատնանշեց, որ դրանով հանդերձ վստահ են՝ մեր պատմության այս վճռորոշ փուլում ազգային նպատակներ և բովանադակություն ունեցող ուժերի միասնությունը կարող է և պետք է վերցնի հանձնարարությունը` արդյունավետ դիմակայելու ներքին և արտաքին մարտահրավերներին:

«Վստահ ենք նաև, որ այդ նույն միասնությունը տեսանելի ապագայում ի վիճակի է լինելու վերականգնելու Հայաստանի և հայ ազգի քաղաքակրթական դերն ու հռչակը: Ամբողջ պատասխանատվությամբ նախաձեռնելով արդիական քաղաքական նոր խոսք ու մշակույթ առաջարկող ուժի ստեղծումը՝ մեր կուսակցության հռչակումից հետո ընկած ժամանակահատվածում փորձեցինք անել հնարավորը՝ հանրությանը մեր գաղափարները համարժեք ներկայացնելու համար և այսօր վերահաստատում ենք մեր քաղաքական հայտը», - եզրափակեց իր խոսքը Արա Հակոբյանը: