կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-30 09:55
Աշխարհ

Թուրքիայի արձագանքը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշմանը

Թուրքիայի արձագանքը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշմանը

Երեկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը: Թուրքիայի արձագանքը, բնականաբար, կայծակնային էր: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն թվիթերյան էջում գրում է. «Ոչնչացվեց մեծ խաղը. նրանք, ում ծրագրերը ձախողվել են, անդրադառնում են հնացած բանաձևերին։ Այն շրջանակները, որոնք հավատում են, թե այս կերպ կարող են վրեժխնդիր լինել, սխալվում են: Քաղաքական նպատակներով պատմությունը շահագործելու այս ամոթալի որոշումը առ ոչինչ է մեր կառավարության և ժողովրդի համար»:

Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը «ամոթալի» է որակել պալատի որոշումը. «Ամերիկայի Ներկայացուցիչների պալատի Հայկական բանաձևը պատմությունը քաղաքական նպատակներով օգտագործելու ամոթալի օրինակներից է: Նրանք, ովքեր մեղադրում են Թուրքիային ցեղասպանության մեջ, նախ և առաջ իրենց պատմական անցյալին և իրենց աջակցած ԱՍԱԼԱ-ի և ՔԱԿ-ի (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) նման ահաբեկչական կազմակերպությունների արյունոտ անցյալին թող նայեն»:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության հարցերով դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթին Ալթունը, իր հերթին, մի քանի գրառում է կատարել.

«Պատմությունը մեզ սովորեցրել է, որ նման միջամտությունները օտարների կողմից, որոնք արդեն այս տարածաշրջան բերել են մեծ ցավ, ոչ մի լավ բան չի հանգեցնի մեր հարաբերություններում»:

«Անընդունելի է քաղաքական կարիքների համար պատմության քաղաքականացումը: Մենք կոչ ենք անում մեր հայ եղբայրներին և քույրերին՝ իրենց պատմությունը գործիք չդարձնել ներքաղաքական դիտարկումների համար: Մենք այս տարածքում միասին ապրել ենք դարերեով»:

«Նախագահ Էրդողանն արդեն արտահայտել է իր համակրանքն ու ցավակցությունն  է հղել հայկական համայնքին: Նա նաև արտահայտել է իր պատրաստակամությունը՝ հիմնել համատեղ պատմական հանձնաժողով՝ հետաքննելու համար, թե ինչ է տեղի ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ»:

Շարունակությունը՝ քիչ ուշ: