Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ընկեր է անվանել՝ մանրամասնելով նաև, որ պաշտոնական Անկարայի դեմ նոր պատժամիջոցներ այլևս չեն կիրառվի. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Պատժամիջոցների անհրաժեշտություն չի լինի, քանի որ Թուրքիան անում է այն, ինչ անում է»,- ասել է ԱՄՆ առաջնորդը ու հավելել. «Ես կուզենայի շնորհավորել նախագահ Էրդողանին: Նա իմ ընկերն է, և ես ուրախ եմ, որ մենք որևէ խնդիր չունեցանք»:
Թրամփը միևնույն ժամանակ կարծիք է հայտնել, որ թուրք առաջնորդը ճիշտ գործեց, և որ ինքն իսկապես գնահատում է նրա քայլը: Նա հայտարարել է նաև, որ նոյեմբերին Էրդողանին սպասում է Վաշինգտոնում:
Այնուամենայնիվ, Սպիտակ տան ղեկավարը խոստովանել է նաև, որ հույս չի ունեցել, որ Թուրքիայի հետ այդքան արագ համաձայնության կհասնեն Սիրիայի հյուսիսում կրակի դադարեցման հարցում: «Ամեն ինչ սպասվածից լավ ստացվեց: Սա հրաշալի օր է ԱՄՆ-ի համար, սա հրաշալի օր է Թուրքիայի համար, սա հրաշալի օր է մեր դաշնակիցների համար, հրաշալի օր է քրդերի համար, նաև հրաշալի օր է ամբողջ քաղաքակրթության համար»,- եզրափակել է ԱՄՆ առաջնորդը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր՝ երկրի ԶՈւ-ն սկսել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայում: