|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ու քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը չեն մասնակցելու Ստյոպա Սաֆարյանի կազմակերպած քննարկմանը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ։ Այս մասին մեզ ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ ասելով, որ հարգում է վերջիններիս այս որոշումը, քանի որ դա արժանապատիվ որոշում է։
Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը արգելել էր միջոցառումը լուսաբանել մի քանի լրատվամիջոցների՝ news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու Երկիր մեդիա հեռուստաընկերություններին։
Մենք փորձեցինք կապվել Անահիտ Բախշյանի հետ, սակայն հեռախոսազանգին պատասխանեց նրա քույրը, որը հաստատեց, որ Բախշյանը չի մասնակցելու այդ միջոցառմանը, իսկ «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է «Չեմ գնալու այդ քննարկմանը, այլ գործեր ունեմ, բայց լրատվամիջոցների համար մուտքի արգելքը սխալ եմ համարում, չեմ ողջունում, բայց, գիտեք, մյուս կողմից՝ Ստյոպա Սաֆարյանն է այդ կենտրոնի ղեկավարը և ինքն է որոշում կայացնում. այլ բան չեմ կարող ասել»։