|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայի անվտանգության ուժերը Սիրիայում ձերբակալել են «Իսլամական պետության» ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի կնոջը, հայտնել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նաև նախօրեին հայտնի է դարձել թուրքերի կողմից ահաբեկչի քրոջ ձերբակալության մասին:
«Ալ-Բաղդադին ինքնասպանություն է գործել թունելում: Մենք նրա կնոջը Սիրիայում բռնել ենք: Այսօր ես այդ մասին առաջին անգամ եմ հայտարարում: Մենք նաև բռնել ենք նրա քրոջն ու նրա ամուսնուն», - հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում: