|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 25-ին Սպիտակ տանն ընդունել է զինվորականներին, որոնք մասնակցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացման օպերացիային. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Fox News-ը:
Զինծառայողների հետ նախագահական նստավայր է ներկայացել նաև Քոնան անունով շունը, որը նույնպես մասնակցել էր օպերացիային և վնասվածք ստացել:
Թրամփը գործողությունն անվանել է «անթերի»: Նա գովաբանել է շանը՝ հայտարարելով, որ Քոնանը շատ խելացի է և ֆանտաստիկ աշխատանք է կատարել:
Այնուհետև լրագրողները հարց են ուղղել նախագահի տիկնոջը՝ Մելանյա Թրամփին, թե չի՞ ցանկանում ընդունել Քոնանին իր ընտանիք, ինչին ի պատասխան՝ առաջին տիկինը հանելուկային ժպտացել է և լքել Սպիտակ տան մարգագետինը:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Իդլիբում Ալ Բաղդադիի ոչնչացման մասին Թրամփը հայտնել էր դեռևս հոկտեմբերի 28-ին:
Տեսանյութն՝ այստեղ:
Քոնան անունով շան մասին պատմող տեսանյութն՝ այստեղ: