Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսաստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև շփումները ԼՂ հարցով. ըստ РИА Новости-ի` այսօր ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Տեղեկացնենք, որ այսօր Բաքվում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչների միջև:
«Ցանկանում եմ շնորհակաություն հայտնել ադրբեջանցի գործընկերներին հրավերի համար, սա ավանդական համագործակցություն է: Մենք կարծիքներ փոխանակեցինք տարբեր հարցերի վերաբերյալ: Սա հրաշալի հնարավորություն է «գույքագրելու» այն աշխատանքը, որ մենք իրականացնում ենք: Պայմանավորվել ենք ավելի ինտենսիվորեն իրականացնել կարծիքների փոխանակումը, սահմանել ենք միջազգային հարթակներում համագործակցության ուրվագծերը»,- Բաքվում կայացած ճեպազրույցում ասել է Զախարովան:
Նրա խոսքով` Ռուսաստանը, որպես միջնորդ երկիր, արդյունավետություն ու կառուցողականություն է ցուցաբերել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
«Ռուսաստանը հիասքանչ գիտակցում և հասկանում է թեման: Հակամարտության կարգավորմանն ուղղված հանդիպումներ անցկացվում են բոլոր մակարդակներում: Մենք ողջունում ենք ցանկացած հանդիպում Բաքվի և Երևանի միջև, որոնց մասին պայմանավորվում են կողմերը, և որոնք կառուցողական են լինում»,- հայտարարել է Զախարովան: