|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Վիեննայում Իրանի հարցով ձեռք բերված համաձայնությունը. հայտնում է РИА Новости-ն: Նրա խոսքով՝ բանակցությունների մասնակիցներն ընտրություն են կատարել կայունության օգտին։
«Իրանը հնարավորություն կստանա ԱԷՄԳ վերահսկողության և դրան հաջորդող պատժամիջոցների չեղարկման պայմաններում զարգացնելու միջուկային ծրագիրը, այդ թվում՝ ուրանի հարստացումը։ Դա կարևոր է Ռուսաստանի եւ Թեհրանի միջև խաղաղ ատոմի հարցով համագործակցության մասշտաբային պլանների իրականացման առումով»,- ասված է հաղորդագրության մեջ։