կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-21 18:08
Տարածաշրջան

ԵԽԽՎ-ն Բաքվից պահանջել է ազատել Բաքվի հանրահավաքում անօրինականորեն ձերբակալվածներին

ԵԽԽՎ-ն Բաքվից պահանջել է ազատել Բաքվի հանրահավաքում անօրինականորեն ձերբակալվածներին

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Ադրբեջանի վերաբերյալ զեկուցողներին անհանգստացնում է Բաքվում բողոքի չարտոնված ակցիան ցրելու ժամանակ ոստիկանության կողմից ուժի կիրառումը։ ԵԽԽՎ զեկուցողները պահանջում են ազատ արձակել ձերբակալվածներին։

 «Իշխանություններին կոչ ենք անում խաղաղ ցույցերի նկատմամբ սահմանափակումները վերացնել, ազատել անօրինական ձերբակալվածներին ու հետաքննել ենթադրյալ խոշտանգումները»,- ասված Է Շտեֆան Շեննահի (Ավստրիա) և Ռոջեր Հեյլի (Մեծ Բրիտանիա) հայտարարությունում։  Զեկուցողները ոստիկանության գործողություններն անհամաչափ ու անհամամասնական են որակել ու պնդել են, որ փողոցային ակցիայից մեկ օր առաջ ձերբակալվել Է Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության առնվազն տասն անդամ, որոնք դատապարտվել են 60 օրվա վարչական կալանքի:

 Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Բաքվում ոստիկանությունը կանխել Է քաղաքի կենտրոնում չարտոնված հանրահավաք անցկացնելու ընդդիմադիր կազմակերպության փորձը: