|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.62 |
| EUR | ⚊ | € 432.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.9787 |
| GBP | ⚊ | £ 498.82 |
| GEL | ⚊ | ₾ 137.73 |
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը և Թուրքիայի կողմից հակազդումը ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համար սպասելի էր։ Նա համոզված է, որ անժխտելին անվերջ ժխտելն անհնար է։ «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն է՝ միջազգային օրակարգում վաղուց արձանագրված մի կարևոր հարց, որն արծարծվում է նոր շեշտադրումներով: Դրա դատապարտման խնդիրը , ճանաչման խնդիրը, որ վաղուց ընթացքի մեջ էր, հիմա ավելի մեծ հնչեղություն է ձեռք բերում, որովհետև առիթը, բնականաբար, նպաստող է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Ռուստամյանը հիշեցրեց, թե թուրքերը դեռ Ցեղասպանության 90-րդ տարելիցին էին խոսում «հայկական ցունամիի» մասին. «Իրենց թվաց, թե իրենք հաղթահարել են այդ ցունամին, բայց ցունամին մի անգամ չի լինում, միշտ էլ լինում է, և այդ ցունամիներն իրենց սպասում են, քանի դեռ իրենք քաղաքակիրթ ժողովուրդներին համապատասխան չեն անդրադառնում նրան, որ չի կարելի անընդհատ հերքել անհերքելին, և ժամանակը երբեք չի խամրեցնելու մարդկանց հիշողությունն այնպես, որ մոռանան փաստերը, որոնք ուղղակի ցցուն են և, այսպես ասած, աչք են ծակում, դա անհնար է»։
ՀՅԴ քաղաքական գործիչը թույլ հակազդում է համարում Թուրքիայի նախագահ Էրդողանի ժամանակ առ ժամանակ արված հայտարարությունը, թե իրենք պատրաստ են արխիվները բացել, հանձնաժողով ստեղծել, հարցը քննարկել։ «Եթե մինչև հիմա ինքը հակառակն ապացուցելու գոնե մեկ փաստ ունենար, դա կաներ։ Ի՞նչ արխիվների մասին է ընդհանրապես խոսում Էրդողանը: Նախ՝ խոսքը չի գնում Թուրքիայի արխիվներով ապացույց ունենալու մասին, էդ մարդը չի ուզում հասկանալ, որ նույն բանը պետք չէ հարյուր անգամ ապացուցել: Իրենք ուրիշ ճանապարհ չունեն, որովհետև իրենց գաղափարախոսությունը հենված է ժխտողականության վրա: Թուրքիան մտածում է, եթե անգամ ճանաչի Ցեղասպանությունը, միևնույնն է հատուցման խնդիրն իրեն հետևելու է, չնայած երբ խոսում է արխիվների մասին, ասում է, որ չեմ ասում, որ բացարձակ հանցանք չկա, լավ գիտի, որ ալիբի չունի, և ուրեմն ասել, որ հանցանք չկա, դրա համար պատիժ չկա, այդ տարբերակը չի աշխատում: Ինքը կարող է փորձել՝ «հանցանք կա, բայց պատիժ չկա» տարբերակը, սա է խոսակցությունը, ժխտողականության մեջ այս երեսն էլ կա, բայց սա ևս պրիմիտիվ է»,- ասաց նա։
Արմեն Ռուստամյանի խոսքով՝ նրանք, ովքեր մտածում են, որ կարելի է ճանաչումն անջատել պահանջատիրությունից՝ սխալվում են։ «Դա նույնն է, որ հանցանքն անջատես պատժից: Սա շատ լավ գիտի Թուրքիան ու այդ պատճառով էլ այնպես է անում, որ ճանաչումն էլ չլինի: Իսկ եթե շեշտադրումները փոխել ճանաչումից հետո նոր քննարկվի հատուցման խնդիրը: Մենք այդտեղ շատ էական տարբերություն չենք տեսնում»,- ասաց նա և նշեց, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացն արդեն նոր փուլ է մտել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում