Թայվանի եւ Չինաստանի առաջնորդները շաբաթ երեկոյան առաջին հանդիպումն են անցկացրել ` 1949 թվականի քաղաքացիական պատերազմից հետո առաջին անգամ:
Հանդիպումից առաջ Թայվանի նախագահ Մա Ինցզյուն եւ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը միմյանց ձեռք են սեղմել` դա անվանելով խորհրդանշական քայլ:
Չինաստանը Թայվանը համարում է իր ապստամբ նահանգը, որը երբեւէ պետք է նորից միանա իրեն`առաջարկելով հոնգկոնգյան սկզբունք` «Մեկ պետություն` 2 համակարգ»: Իսկ թայվանցիները վաղուց իրենց անկախ պետություն են համարում, որտեղ կարեւոր է ժողովրդավարությունն ու մարդու ազատությունը:
Հանդիպումը կայացել է Սինգապուրում, ինչը Չինաստանի կողմից համարվում էր զիջում, որովհետեւ մինչ այդ նրանք պահանջում էին, որպեսզի Թայվանի ղեկավարները «ներկայանան» Պեկին:
Հանիպումից հետո որեւէ համատեղ փաստաթուղթ չի ստորագրվել:
«Մենք մեկ ընտանիք ենք»,- հայտարարել է Թայվանի ղեկավարը: «Երկու կողմն էլ պետք է հարգեն միմյանց կենսակերպն ու արժեքները»,- հավելել է Չինաստանի ղեկավարը: