Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ նախագծով նախարարությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքից եւ հարակից այլ օրենքներից հանել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի, Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչումները եւ Հայաստանի Հանրապետությունում սահմանել միայն Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը:
Ավելին՝ նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ պատվավոր կոչումների շնորհումը հաճախ, դրական հետեւանքներ ունենալու փոխարեն, բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական հանրույթի ներսում առաջացող հարաբերությունների եւ առանձին մասնագիտությունների եւ կոլեկտիվների համարժեք հանրային ընկալման ձեւավորման վրա:
Նշվում է, որ, վերոգրյալի հիման վրա, առկա է անհրաժեշտություն՝ չեղարկելու օրենքով ներկայումս նախատեսված պատվավոր կոչումները եւ նախատեսելու մեկ միասնական պատվավոր կոչում։
Այսինքն՝ պատվավոր մասնագետներին գնահատելը Նիկոլ Փաշինյանի օրոք դարձել է անընդունելի։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում