կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-25 09:37
Հասարակություն

Ավիաընկերություններին ավելի պատասխանատու լինել կպարտադրեն օրենքով. «Հայաստանի Հանրապետություն»

Ավիաընկերություններին ավելի պատասխանատու լինել կպարտադրեն օրենքով. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է. «Միայն այս տարի մեր հայրենակիցները մի քանի անգամ հայտնվել են տհաճ իրավիճակում, երբ ավիափոխադրող ընկերության ինքնաթիռը այդպես էլ չի ժամանել ուղևորներին Հայաստան փոխադրելու համար։

Խնդրի կարգավորումը նախևառաջ օրենսդրական դաշտում է․ չկա օրենք, որը կկարգավորի ավիափոխադրողների և ուղևորների հարաբերությունները։ Այդ բացը լրացնելու նպատակով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանը հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ։ Դրա շրջանակներում կարգավորում է ստանալու նաև ուշացած չվերթների դեպքում պատասխանատու ավիաընկերությունների պարտավորությունների հարցը։ «Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա օրենք և ցանկացած ավիափոխադրող, որը կգա Հայաստան, պետք է գործի հաշվի առնելով այդ օրենքը։

Այն նոր օրենք է լինելու, որով ցանկացած ավիափոխադրող ուշացման դեպքում կպարտավորվի ապահովել ուղևորների համար ամենաանհրաժեշտ տարրական պայմանները։ Սա ՀՀ քաղաքացուն հարգելու շատ կարևոր ինստիտուտներից մեկն է»,- ասել է պատգամավորը։ Նախատեսվում է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ունենալ օրենքի նախագիծը»