|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հուլիսի 8-ից կդադարեցվեն վրացական ավիաընկերությունների թռիչքները դեպի Ռուսաստան, հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարարությունը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:Թռիչքների դադարեցման պատճառն այն է, որ կասկածի տակ է դրվել ավիացիոն անվտանգության ապահովման հարցը:Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանում բողոքի ցույցերի պատճառով հրաման ստորագրեց, որով արգելվում են ավիափոխադրումները Ռուսաստանից Վրաստան:ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դա ճարահատյալ քայլ է, քանի որ նպատակ ունի ապահովել ՌԴ քաղաքացիների անվտանգությունը: Եվ երբ Վրաստանում իրավիճակը կկայունանա, թռիչքները կվերսկսվեն:
Վրաստանում բողոքի ցույցեր են սկսվել հունիսի 20-ին, որի առիթը դարձավ ռուսական պատվիրակության մասնակցությունը Թբիլիսիի խորհրդարանում անցկացվող ուղղափառության վեհաժողովին: Այն, որ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել է Վրաստանի ԱԺ նախագահի աթոռին, հարուցել է վրացի ընդդիմության զայրութը: Արմատական ընդդիմության կոչով մարդիկ հավաքվեցին խորհրդարանի շենքի դիմաց, որտեղ և գտնվում էր ռուս պատվիրակությունը: Ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան: Իրավապահները փորձել են ցրել ցուցարարներին, ինչի հետևանքով տուժել է 240 մարդ, 300-ից ավելի մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն: