կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-20 17:36
Հասարակություն

Ռուսաստանը մտադիր է վաղաժամկետ դադարեցնել Հայկական երկաթուղու շահագործումը. ԶԼՄ

Ռուսաստանը մտադիր է վաղաժամկետ դադարեցնել Հայկական երկաթուղու շահագործումը. ԶԼՄ

Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը Հայաստանի հետ ու դադարեցնել իր դուստր կազմակերպության՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը։ Այս ամենն ընկերությունը կապում է դուստր ձեռնարկության նկատմամբ «Հայաստանում ձեռնարկված ճնշումների» հետ. հայտնում է ռուսական RTVi լրատվական կայքը:

Անանուն աղբյուրը հայտնել է, որ ընկերությունում դժգոհ են, որ իրենց դուստր կազմակերպության նկատմամբ 7 քրեական գործ են հարուցել Հայաստանում: Բացի այդ՝ վերցրել են բոլոր արխիվները, ինչը բարդացնում է երկաթուղային ընկերության բնականոն գործունեությունը։ Ընկերությունում, ըստ աղբյուրի, համարում են, որ սրանք Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող ճնշումներ են իրենց նկատմամբ։

Ընկերության նման մտադրությունները հաստատել է նաև Ռուսաստանի տրանսպորտի նախարարի տեղակալը։ «Հայաստանը ստեղծել է մի իրավիճակ, երբ ՀԿԵ-ն չի կարող նորմալ աշխատել. 10 տարիների բոլոր փաստաթղթերն առգրավվել են, չհաստատված մեղադրանքներ են ներկայացվել, և ոչ մի երաշխիք չի տրվել»,- լրատվամիջոցի հարցմանը պատասխանել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևը։

Մոսկվան ներկայումս իրավական տարբերակներ է փնտրում հայկական երկաթուղին շահագործելու համաձայնագիրը խզելու համար։