կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-24 17:51
Տնտեսական

Հայկական երկաթուղու անխափան շահագործումը ռազմավարական նշանակություն ունի

Հայկական երկաթուղու անխափան շահագործումը ռազմավարական նշանակություն ունի

Վերջին օրերի ընթացքում հայկական և ռուսական մամուլում քննարկվում է հայկական երկաթուղու կառավարման կոնցենսիոն պայմանագրի հնարավոր լուծումը, և հիմնական քաղաքական նպատակներով շրջանառվում է այն թեզ, ըստ որի՝ պայմանագրի լուծման դեպքում հայկական երկաթուղային համակարգը կմնա առանց շարժակազմի (գնացքների, վագոնների). նման բան չի կարող տեղի ունենալ, քանի որ Կոնցենսիոն պայմանագրի 17-8 Հոդվածի համաձայն՝ եթե Կոնցեսիոները («Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն) լուծում է սույն պայմանագիրը Կոնցեդենտի (Հայաստանի Հանրապետության) պարտավորությունների խախտման հիմքով, ապա Կոնցեդենտը (Հայաստանի Հանրապետությունը) ձեռք է բերում Կոնցեսիոների («Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի) սեփականություն հանդիսացող շարժակազմը, վճարելով Կոնցեսիոներին («Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին) շարժակազմի մնացորդային գինը` հաշվարկված անկախ գնահատողի կողմից` կիրառվող օրենսդրության համաձայն: Այսինքն՝ պայմանագրի լուծման դեպքում Հայաստանի Հանրապետությունը կարող է իր ցանկությամբ ձեռք բերել, պահել շարժակազմը՝ վճարելով դրանց մնացորդային արժեքը:

Այս պայմանագիրը մեր երկրի տնտեսության զարգացման համար ռազմավարական նշանակություն ունի և հնարավորություն է տալիս, առանց քրեական գործեր հարուցելու իրականացնելու ստուգումներ երկաթուղային համակարգում, բացահայտելու խախտումները, վեճերը լուծելու պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում:

Սա տնտեսական խնդիր է, և այն պետք է լուծել՝ հենվելով իրավապայմանագրային դրույթների և տնտեսական մոտեցումների վրա:

 

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու

Սուրեն Պարսյան